Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Հոսանքի սակագնի համար կառավարությունը կփոխհատուցի մինչև սեպտեմբերի 20-ը

Հոսանքի սակագնի համար կառավարությունը կփոխհատուցի մինչև սեպտեմբերի 20-ը
11.09.2015 | 00:30

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում խորհրդատվություն իրականացնող Deloitte Touche ընկերության վերլուծությունը էլէներգիայի սակագնի հիմնավորվածության վերաբերյալ պատրաստ կլինի մինչև ամսվա վերջ՝ երեկ կառավարության նիստում ասել է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:
Առաջին փուլի աշխատանքներն ավարտվում են սեպտեմբերի վերջին, երկրորդի՝ հոկտեմբերի վերջին, երրորդի՝ նոյեմբերին: Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը հավելել է, որ մինչև 500 կիլովատտ էլեկտրաէներգիա ծախսած բնակչության և ՓՄՁ-ների ցուցակները և ծավալները ՀԾԿՀ-ի ու ՀԷՑ-ի հետ ճշտվում են, փոխհատուցումները կվճարվեն մինչև ամսի 20-ը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2234

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ